Դեկտեմբեր 26, 2024
1072 դիտում

Ուելսը հաղթել է Լատվիային ու միավորներով հավասարվել Հայաստանին


Լուսանկարը` FA Wales


ԵՎՐՈ-2024-ի ընտրական D խմբում Հայաստան-Խորվաթիա (0:1) խաղից բացի եւս մեկ հանդիպում է կայացել։


Լատվիան սեփական հարկի տակ ընդունել է Ուելսին ու նորից պարտություն կրել, հյուրերը հաղթել են 2:0 հաշվով։

29-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Աարոն Ռեմզին, իսկ վերջնական հաշիվը հանդիպման ավելացված ժամանակում ձեւակերպել է Դեւիդ Բրուքսը։

Ուելսը վաստակել է 7 միավոր ու հավասարվել Հայաստանին, առաջատարները 10-ական միավոր ունեցող Խորվաթիան ու Թուրքիան են։

ԵՎՐՈ-2024-ի ընտրական խաղերը վերսկսվելու են մյուս ամիս։ Հոկտեմբերի 12-ին Հայաստանը հյուրընկալվելու է միավոր չունեցող Լատվիային, իսկ Խորվաթիան ընդունելու է Թուրքիային։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին