108348 դիտում

Հայաստանի լրագրողները Մոլդովայում կմասնակցեն Chișinău Media European Cup ֆուտբոլային մրցաշարին


Լուսանկարը` Լրագրողների ֆուտբոլի հավաքական


Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը մայիսի 19-ից 21-ը Մոլդովայի մայրաքաղաք Կիշինյովում կմասնակցի առաջին անգամ կայանալիք Chișinău Media European Cup միջազգային մրցաշարին։

Միջոցառմանը կմասնակցեն 7 լրագրողական թիմեր, այդ թվում՝ Հայաստանից, Մոլդովայից, Հունգարիայից, Ռումինիայից, Իսրայելից եւ այլն։ Բոլորը թիմերը կմրցեն միմյանց դեմ։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Մոլդովայի մարզական լրագրողների ասոցիացիան է։

Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողները 2022 թ-ին մասնակցել են մի շարք միջազգային մրցաշարերի, որոնցում երկու անգամ՝ Եգիպտոսում եւ Լիտվայում գրավել են առաջին տեղը։

Հայկական թիմի ելույթներին կարելի է հետեւել հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով՝ https://www.facebook.com/armmediateam։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին