Այսօր Հայաստանի չեմպիոն ու Սուպերգավաթակիր «Նոա»-ն Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլում հյուրընկալելու է «Բուդուչնոստ Պոդգորիցա»-ին (Մոնտենեգրո) է:
Թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը նշել է, որ «Նոա»-ի նպատակներն ամենաբարձրն են, բայց իրենք պետք է քայլ առ քայլ առաջ գնան։
«Մեր կենտրոնացվածությունն այս պահին միայն «Բուդուչնոսի»-ի դեմ առաջին հանդիպման վրա է։ Չեմպիոնների Լիգան ֆուտբոլային աշխարհում լավագույն մրցաշարն է, որում թույլ թիմեր չեն լինում: Մենք էլ սպասվող հանդիպմանը շատ լավ ենք պատրաստվել, թեեւ երկար ժամանակ չենք ունեցել: Երկշաբաթյա հավաք ենք անցկացրել Ավստրիայում, մի քանի օր էլ այստեղ ենք մարզվել»,- ասել է նա:
Մարզիչն արդեն հասցրել է անհատապես ծանոթանալ ֆուտբոլիստների հետ ու բացահայտել նրանց որակները: Պերկովիչը գտնում է, որ միասին որեւէ դժվարություն չեն ունենա: Նրան ուրախացնում է, որ թիմում վնասվածք ունեցող խաղացողները քիչ են, իսկ նորեկները շատ արագ են հարմարվել:
Հանդիպումն Աբովյանի քաղաքային ստադիոնում մեկնարկելու է 20:00-ին է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: