Հուլիս 08, 2025
128 դիտում

Մկրտչյանն ու Դանիելյանն Աշխարհի գավաթի 2-րդ փուլում են


Լուսանկարը` FIDE


Բաթումիում ընթացող կանանց շախմատի Աշխարհի գավաթում տեղի են ունեցել 1-ին փուլի դասական 2-րդ պարտիաները։

Էլինա Դանիելյանը կրկին ուժեղ է եղել Նադեժդա Անտոնովայից (Տաջիկստան) ու ընդհանուր 2։0 հաշվով հաղթանակ տոնել նրա նկատմամբ։ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է խաղացել Լինա Նասրի (Ալժիր) հետ, նրանց դիմակայության հաշիվը 1,5։0,5 է։ Դանիելյանն ու Մկրտչյանը դուրս են եկել գավաթի խաղարկության 2-րդ շրջան։

2-րդ փուլում Դանիելյանը մրցելու է Անտոնետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ, իսկ Մկրտչյանը՝ Ալեքսանդրա Մալտեւսկայայի (Լեհաստան)։

Աշխարհի գավաթն անցկացվում է նոկաուտ համակարգով, որը բաղկացած է 7 խաղափուլից։ Շախմատիստները միմյանց դեմ մրցում են երկու դասական պարտիայում, իսկ այն հավասար ավարտվելու դեպքում կայանում է թայ-բրեյք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին