Ապրիլ 27, 2024
138400 դիտում

Վարդան Մինասյանն այսօր կգլխավորի «Թելավի»-ն


Լուսանկարը` PAN Photo


Վարդան Մինասյանը վերսկսում է մարզչական գործունեությունը:

Ինչպես հայտնում է ֆուտբոլային մեկնաբան Էդուարղ Քալանթարյանը, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն այսօր կնշանակվի վրացական «Թելավի» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում:

Մինասյանին կօգնեն Արթուր Մկրտչյանը եւ Արտակ Օսեյանը, որը հատուկ այդ առիթով խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիա»-ի հետ:

«Թելավի»-ն հանդես է գալիս Վրաստանի ուժեղագույն՝ Էրովնուլի լիգայում:

Հովհաննես Մելքունյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին