Հունիս 29, 2025
1336 դիտում

Հենրիխ Մխիթարյան. «Ինտեր»-ի հետ իմ առաջին մրցանակը


Լուսանկարը` FC Inter


Հենրիխ Մխիթարյանը հերթական նվաճումն է գրանցել հերթական ակումբի հետ ու կարիերայի 20-րդ տիտղոսին արժանացել:

«Ռոմա»-ի հետ նա դարձել էր Կոնֆերենցիաների Լիգայի հաղթող, իսկ Միլան տեղափոխվելուց հետո 1 տարին էլ չլրացած՝ «Ինտեր»-ի կազմում նվաճել Իտալիայի Սուպերգավաթը:



«Ինտեր»-ի հետ իմ առաջին մրցանակը եւ իմ կարիերայի 5-րդ Սուպերգավաթը»,- սոցկայքերում գրել է Մխիթարյանը:

Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նա ցանկություն էր հայտնել հաղթել այն ու ավելացնել նվաճումների քանակը:

Մինչ այդ Մխիթարյանը 2007 ու 2008 թթ. «Փյունիկ»-ի կազմում էր դարձել Հայաստանի Սուպերգավաթակիր, մեկական անգամ էլ դա հաջողվել է «Շախտյոր»-ի (2012 թ.) եւ «Բորուսիա»-ի (2014 թ.) հետ անել Ուկրաինայում եւ Գերմանիայում:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին