Հունվար 29, 2023
747 դիտում

ԱԱ-ի անակնկալներին վերջ չկա. Ճապոնիան ու Մարոկկոն փլեյ-օֆֆում են


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` FIFA


Այն, որ Աշխարհի այս առաջնությունը գրեթե ամեն օր անակնկալներ է մատուցում երկրպագուներին, անընդհատ ենք համոզվում:

Բացառություն չէր նաեւ երեկվա մրցումային օրը: E խմբում բոլոր հավաքականներն էլ վերջին խաղում պայքարում էին փլեյ-օֆֆի համար: Ճապոնիա-Իսպանիա հանդիպումն անչափ լարված էր: Նախ հաշիվը բացեց Ալվարո Մորատան, սակայն ֆավորիտ համարվող իսպանացիներից կապույտ սամուրայներն ամենեւին չվախեցան ու սկսեցին գրոհել:

Լուսանկարը` FIFA


Արդյունքում՝ նախ Ռիցու Դոանը հավասարեցրեց հաշիվը, ապա Աո Տանական առաջ մղեց ու հաղթանակ պարգեւեց Ճապոնիային: Վերջինիս գոլը ոչ միանշանակ ընդունվեց, որովհետեւ մինչ այդ գնդակը կարծես թե հատել էր դաշտի սահմանները:

Լուսանկարը` FIFA


Մյուս ուղեգիրը կարող էր նվաճել Կոստա Ռիկան, որն անչափ մոտ էր Գերմանիային հաղթելուն եւ նույնիսկ մի պահ առաջ անցավ հաշվի մեջ: Սակայն գերմանացիները 4:2 հաշվով կարողացան հաղթանակ տանել, ամեն դեպքում դա նրանց ոչինչ չտվեց:

Ճապոնիան 6 միավորով զբաղեցրեց 1-ին, Իսպանիան 4-ով՝ 2-րդ տեղը:

Լուսանկարը` Bleacher Report Football


F խմբի հայտնությունն էլ Մարոկկոյի ընտրանին է: Վերջինս գործադրած մեծ ջանքերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Կանադային ու 7 միավորով գլխավորեց աղյուսակը: Խորվաթիա-Բելգիա խաղում հաշիվն այդպես էլ չբացվեց, խորվաթները 5 միավորով 2-րդ տեղը գրավեցին:

Լուսանկարը` FIFA


Փլեյ-օֆֆում Ճապոնիան մրցելու է Խորվաթիայի, իսկ Իսպանիան՝ Մարոկկոյի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին