Հունվար 29, 2023
803 դիտում

E եւ F խմբերի թիմերի վերջին հնարավորությունը. Այսօր ԱԱ-ում լարված պայքար կլինի


Լուսանկարը` Selección Española de -Fútbol

Լուսանկարը` Hrvatski nogometni savez

Լուսանկարը` Belgian Red Devils

Լուսանկարը` Selección Española de Fútbol

Լուսանկարը` Germany Football Team


Աշխարհի առաջնության խմբային փուլի հերթական օրը չափազանց լարված պայքար է խոստանում:

Լուսանկարը` Hrvatski nogometni savez


Պատճառն այն է, որ E եւ F խմբերից դեռ ոչ մի հավաքական չի ապահովել մասնակցությունը փլեյ-օֆֆում եւ այսօր փորձելու է հասնել միայն հաղթանակի:

Ժամը 19:00-ին Խորվաթիա-Բելգիա եւ Կանադա-Մարոկկո F խմբի զույգերի պայքարն է: Խորվաթիան եւ Մարոկկոն 4-ական միավորով զբաղեցնում են 1-2-րդ տեղերը:

Լուսանկարը` Belgian Red Devils


Բելգիան նրանցից հետ է ընդամենը 1 միավորով, իսկ ահա Կանադան այս մրցաշարում այդպես էլ միավոր ձեռք չի բերել:

Լուսանկարը` Selección Española de Fútbol


E խմբում ընդգրկված յուրաքանչյուր հավաքական տեսականորեն կարող է հաղթահարել խմբային փուլի արգելքը: Իսպանիան առաջատարն է, չնայած ընդամենը 4 միավոր ունի իր ակտիվում: Ճապոնիան եւ Կոստա Ռիկան 3-ական միավոր ունեն, իսկ ահա գարմանացիները 1-ով վերջին տեղում են:

Լուսանկարը` Germany Football Team


23:00-ից տեղի կունենան Կոստա Ռիկա-Գերմանիա եւ Իսպանիա-Ճապոնիա դիմակայությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին