Աշխարհի առաջնության խմբային փուլի արգելքը A եւ B խմբերից հաղթահարած թիմերի անունները հայտնի են դարձել երեկոյան:
Նիդերլանդների հավաքականը երկու անպատասխան գնդակ է ուղարկել Կատարի դարպասը, իսկ Սենեգալը 2:1 հաշվով ուժեղ է եղել Էկվադորից:
Լուսանկարը` FIFA
A խմբում Նիդերլանդները 7 միավորով զբաղեցրել է 1-ին, իսկ Սենեգալը 6-ով՝ երկրորդ տեղը:
Լուսանկարը` FIFA
B խմբից պայքարը շարունակում են Անգլիայի եւ ԱՄՆ-ի ընտրանիները: Անգլիացիները 3:0 հաշվով հաղթել են Ուելսին, իսկ ԱՄՆ-ը նվազագույն հաշվով առավելության է հասել Իրանի նկատմամբ: Անգլիան վաստակել է 7, իսկ ԱՄՆ-ը՝ 6 միավոր:
Լուսանկարը` FIFA
Փլեյ-օֆֆում Անգլիան հանդիպելու է Սենեգալի, իսկ Նիդերլանդները՝ ԱՄՆ-ի հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: