Ֆուտբոլի Աշխարհի առաջնության պատմության առաջին հանդիպումը, որը կվարի կին մրցավար, կլինի վաղը կայանալիք Կոստա Ռիկա-Գերմանիա դիմակայությունը:
Այն կսպասարկի ֆրանսիացի Ստեֆանի Ֆրապարը: Նա այս Մունդիալում աշխատելու փորձ արդեն ունեցել է, 4-րդ պաշտոնյա է եղել Լեհաստան-Մեքսիկա հանդիպման ժամանակ:
Մյուս կին մրցավարները՝ Յասիմա Յամասիտան ու Սալիմա Մուկասանգան, դեռ գլխավորի դերում հանդես չեն եկել:
Ֆրապարը 2019-ին դարձել է առաջին կինը, ով սպասարկել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը «Լիվերպուլ»-ի եւ «Չելսի»-ի միջեւ: 2020-ին սպասարկել է Չեմպիոնների Լիգայի հանդիպում՝ «Յուվենթուս»-«Դինամո»: 2021-ին դատել է տղամարդկանց ԱԱ-ի ընտրական փուլի խաղ: ԵՎՐՈ-2020-ի ժամանակ 4-րդ մրցավարն էր ու Եվրոպայի առաջնությունների մրցավարական խմբում առաջին կինը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: