Հունվար 29, 2023
657 դիտում

ԱԱ. Բրազիլիան ու Պորտուգալիան տարան 2-րդ հաղթանակները` դուրս գալով փլեյ- օֆֆ


Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում ավարտվել են խմբային փուլի 2-րդ շրջանի հանդիպումները:

Ֆրանսիայից հետո 2-րդ հավաքականը, որն ապահովեց մասնակցությունը 1/8 եզրափակչում, Բրազիլիան է: Այն G խմբում 83-րդ րոպեին Կազեմիրոյի հեռահար գեղեցիկ գոլի շնորհիվ առավելության է հասել Շվեյցարիայի նկատմամբ:

Լուսանկարը` FIFA


Բրազիլացիները վաստակել են 6 միավոր, 2-րդ տեղում 3 միավորով Շվեյցարիան է: Խմբի մյուս դիմակայությունում Կամերունն ու Սերբիան 3:3 հաշիվն են գրանցել ու մեկական միավոր վաստակել:

Լուսանկարը` FIFA


H խմբում իսկական գոլային հրավառություն են ապահովել Գանան ու Հարավային Կորեան՝ 3:2: Մոհամեդ Սալիսուի գոլի ու Մուհամեդ Կուդուսի դուբլին կորեացիները պատասխանել են Չո Գուե Սունգի 2 գնդակներով: Հարավային Կորեան անհավանական բնավորություն ու որակներ է դրսեւորել՝ սակայն խուսափել 2-րդ պարտությունից չի կարողացել: Գանան 3 միավոր ունի ու շարունակում է պայքարն Աշխարհի առաջնությունում:

Լուսանկարը` FIFA


Խմբի առաջատարը 6 միավոր ունեցող Պորտուգալիան է, որը 2:0 հաշվով ուժեղ է եղել Ուրուգվայից: Երկու գոլերն էլ հեղինակել է Բրունո Ֆերնանդեշը, առաջինում իր մասնակցությունն է ունեցել Քրիշտիանու Ռոնալդուն՝ ցատկելով ու շեղելով մրցակցին, սակայն այն իր հաշվին չի գրանցվել: Երկրորդ գոլը Ֆերնանդեշն իրացրել է 11-մետրանոցից: Պորտուգալիան եւս շարունակում է վստահ ելույթներն ու հաջորդ փուլում է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին