Աշխարհի առաջնության առաջին շրջանի հանդիպումներն ավարտվում են այսօր:
Օրվա չորս դիմակայությունից առաջինում միմյանց դեմ մրցել են Շվեյցարիայի եւ Կամերունի ընտրանիները:

Լուսանկարը` FIFA
Առաջին կեսում հավասար պայքար է ծավալվել ու դարպասի գրավում այդպես էլ չի արձայագրվել: Երկրորդի մեկնարկից րոպեներ անց Շվեյցարիային առաջ է մղել Բրիլ Էմբոլոն: Կամերունում ծնված ֆուտբոլիստը, որը Շվեյցարիայի քաղաքացիություն է ստացել, չի նշել գրանցած հաջողությունը:

Լուսանկարը` FIFA
Մնացած ժամանակահատվածում թիմերին ավելին անել չի հաջողվել: Շվեյցարացիները վաստակել են առաջին երեք միավորն ու G խմբի առաջատարն են:
Այսօր կայանալու են նաեւ Ուրուգվայ-Հարավային Կորեա (17:00), Պորտուգալիա-Գանա (20:00) եւ Բրազիլիա-Սերբիա (23:00) հանդիպումները:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: