Ապրիլ 19, 2024
1107 դիտում

Մունդիալ-2022. F խումբ


Լուսանկարը` AP

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` FIFA


Այս շաբաթ Կատարում մեկնարկելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը: Հավաքականներն արդեն սկսել են մարզումներն ու նախապատրաստական ընթացքը:

Ծանոթանանք F խմբի հետ, որտեղ Բելգիայի, Խորվաթիայի, Կանադայի եւ Մարոկկոյի ընտրանիներն են:

Բելգիա

Լուսանկարը` UEFA


ՖԻՖԱ-ի աղյուսակի 2-րդ համարը ոսկե սերնդի ներկայացուցիչներով է մեկնելու Կատար: Անկասկած, նրանք Բելգիայի հավաքականի պատմության լավագույնն են ու ձգտելու են վերջապես կարեւոր հաջողության հասնել խոշոր մրցաշարում:

Ռոբերտո Մարտինեսը հիանալի կոլեկտիվ է ստեղծել, որն ինչպես 2018-ի Աշխարհի, այնպես էլ անցած տարի Եվրոպայի առաջնություններում բավական լավ տեսք ուներ:

Կեւին Դե Բրույնեն, Էդեն Ազարը, Տիբո Կուրտուան ու այլ աստղեր պետք է ապացուցեն, որ այն փայլուն խաղը, որ ցույց են տալիս, կարող է նաեւ արդյունք տալ:

Խորվաթիա

Լուսանկարը` Getty Images


Չորս տարի առաջ խորվաթները զարմացրին շատերին՝ դուրս գալով ԱԱ-ի եզրափակիչ: Չնայած դարձան արծաթե մեդալակիրներ, սակայն նրանց մասին խոսում էին բոլորը:

Թիմի ավագ Լուկա Մոդրիչը հերթական անգամ առաջնորդելու է թիմակիցներին՝ ձգտելով կրկին մեդալակիր դառնալ: Նա հայտնել է, որ այս առաջնությունն ազգային հավաքականում իր համար կլինի վերջինը:

Զլատկո Դալիչը տրամադրության տակ ունի նաեւ Իվան Պերիշիչին, Դոմագոյ Վիդային եւ այլ ֆուտբոլիստների, որոնց հետ աշխատելու մեծ փորձ ունի:

Մարոկկո

Լուսանկարը` FIFA


Աֆրիկա մայրցամաքը ներկայացնող ամենաուժեղ թիմը համարվում է Մարոկկոն, որն Աշխարհի առաջնությանը մասնակցելու է 6-րդ անգամ:

Մեծ պատասխանատվությունն ընկնելու է ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Աշրաֆ Հաքիմիի ուսերին, բայց նրան պարտավոր է օգնել նաեւ Անգլիայի առաջնությունում փորձ ունեցող Սոֆիան Բուֆալը:

Կանադա

Լուսանկարը` FIFA


Կանադան 36 տարվա դադարից հետո առաջին անգամն է մասնակցելու Աշխարհի առաջնությանը: Վերջին անգամ Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչը 1986-ի Մեքսիկայի ԱԱ-ում է հանդես եկել:

Անսահման մեծ հուզմունք է եղել ինչպես ֆուտբոլիստների, այնպես էլ երկրպագուների մոտ, երբ կարողացել են հաղթահարել որակավորման փուլը:

Խաղացողներ ունեն «Լիլ»-ից, «Բավարիա»-ից, չնայած դրան, սպասվում է, որ ելույթները կավարտեն հենց խմբային փուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին