246635 դիտում

Հայաստանի լրագրողները կմասնակցեն Եգիպտոսի ֆուտբոլային մրցաշարին



Մարտի 23-ից 25-ը Եգիպտոսում կկայանա Լրատվամիջոցների եւ լրագրողների 10-րդ միջազգային մրցաշարը, որն այս անգամ կանցկացվի Հուրգադա քաղաքում։

«TotoGaming» ընկերության աջակցության շնորհիվ մրցաշարին կրկին կմասնակցի Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը, որը 2019 եւ 2021 թվականներին կայացած մրցաշարերում գրավել էր երկրորդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալների։

Հայաստանի հավաքականից բացի մրցաշարին այս տարի կմասնակցեն ռեկորդային թվով 12 լրագրողական թիմեր Բելգիայից, Վրաստանից, Ռումինիայից, Մարոկկոյից, Մոլդովայից, ինչպես նաեւ Եգիպտոսը ներկայացնող մի քանի թիմեր։ Թիմերը բաժանվել են 3 խմբերի, Հայաստանի լրագրողների հավաքականն ընդգրկվել է C խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռումինիայի, Մարոկկոյի եւ Հուրգադայի թիմերը։ Խմբերի հաղթողները վիճարկելու են չեմպիոնի կոչումը, իսկ խմբում 2-րդ տեղ զբաղեցնողները խաղարկելու են 4-րդից 6-րդ տեղերը։


Հիշեցնենք, որ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի թիմը, որում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ, միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից եւ մեդալակիր է։ Մեր լրագրողների մրցելույթներին կարելի է հետեւել հավաքականի պաշտոնական ֆեյսբուքյան էջի միջոցով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին