Օգոստոս 02, 2025
3199 դիտում

Խորվաթիա-Հայաստան. Ոչ-ոքի Աշխարհի փոխչեմպիոնների հետ


Լուսանկարը` FFA

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Hrvatski nogometni savez


Այսօր Վելիկա Գորիցա քաղաքում կայացավ Խորվաթիայի ու Հայաստանի ֆուտբոլի հավաքականների ընկերական հանդիպումը:

Խորվաթները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, իսկ Խոակին Կապառոսի համար սա հիանալի հնարավորություն է եղել փորձարկել մի շարք նոր ֆուտբոլիստների:

 

Հանդիպման մեկնարկից քիչ անց տանտերերն աստիճանաբար կարողացան իրենց ձեռքը վերցնել նախաձեռնությունը, եւ արդեն 11-րդ րոպեին Նիկոլա Վլաշիչին հաջողվեց հարված կատարել դեպի Հայաստանի հավաքականի դարպասը, սակայն հաջող գործեց Դավիթ Յուրչենկոն:

 

Արդեն 24-րդ րոպեին Լուկա Մոդրիչի փոխանցումից հետո Իվան Պերիշիչը, որն անցկացնում էր իր 100-րդ խաղն ազգային թիմում, դիպուկ հարված կատարեց ու բացեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսի ավարտին կրկին հիանալի պահ ստեղծեց Մոդրիչը, սակայն Պերիշիչը չկարողացավ ավարտին հասցնել գրոհը: Իր պահը չօգտագործեց նաեւ Մարիո Պաշալիչը: 

Լուսանկարը` UEFA

Երկրորդ կեսում Կապառոսը կատարեց մի շարք փոփոխություններ՝ խաղադաշտ դուրս բերելով երիտասարդ ֆուտոլիստների: Հենց փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստներին էլ հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Ժիրայր Շաղոյանի փոխանցումից հետո Վբեյմար Անգուլոն խփեց Հայաստանի ընտրանու պատասխան գնդակը:

Լուսանկարը` Hrvatski nogometni savez

Վերջնամասում Հայաստանի ընտրանուն հաջողվեց չեզոքացնել մրցակցի գրոհներն ու հանդիպումն ավարտել 1:1 հաշվով:
Հաջորդ ընկերականը Կապառոսի թիմն անցկացնելու է հունիսի 5-ին Շվեդիայի դեմ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին