Նոյեմբեր 22, 2024
4634 դիտում

Տիգրան Բարսեղյան. Գոլերս նվիրեցի իմ բոլոր հայրենակիցներին


Լուսանկարը` FC Astana


Ղազախստանի առաջնությունում «Աստանան» կարողացել է խոշոր հաշվով հաղթանակ գրանցել «Օկժետպեսի» նկատմամբ:

«Աստանայի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Տիգրան Բարսեղյանը, իսկ նրա թիմն առավելության է հասել 5:1 հաշվով:

Հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ ուրախ է գոլեր խփելու համար, հատկապես, որ դրանք օգնել են թիմին:

«Ես գոլս նվիրեցի իմ հայրենակիցներին: Այս օրերին Հայաստանը պատերազմի մեջ է, իմ հայրենակիցները դժվարին վիճակում են գտնվում: Հույս ունեմ, որ ամեն ինչ կհարթվի, մարդիկ կկարողանան ապրել հանգիստ կյանքով»,-ակումբի պաշտոնական կայքին ասել է Բարսեղյանը:

Նա ավելացրել է, որ հաղթանակից հետո արագ պետք է մոռանալ հաջողությունն ու պատրաստվել հաջորդ հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին