Անգլիայի Պրեմիեր Լիգայի մնացած 92 հանդիպումներն անցկացվելու են 10 չեզոք դաշտերում:
Ինչպես հայտնում է BBC-ն, մայիսի 1-ին ԱՊԼ-ի ներկայացուցիչների ու ակումբների մասնակցությամբ վիդոկոնֆերանս է կայացել: Բոլոր թիմերը միաձայն որոշել են ավարտին հասցնել մրցաշրջանը:
Դրա համար էլ ընտրվելու են չեզոք դաշտեր, որպեսզի երկրպագուների մեծ կուտակումներից խուսափեն:
Նոր պայմանները գործելու են նաեւ մարզումային պրոցեսի ընթացքում: Ֆուտբոլիստները պետք է մարզումներին ժամանեն սպորտային հագուստով ու միշտ դիմակներ կրեն: Նրանք լոգանք չեն ընդունելու մարզաբազայում կամ էլ սնվելու: Եթե ակումբներն ամեն դեպքում ցանկանան սննդով ապահովել ֆուտբոլիստներին, ուտելիքը պետք է նրանց ավտոմեքենաների մոտ հասցնեն:
Կիրականացվի միայն անհրաժեշտ բուժում, ողջ բժշկական անձնակազմն էլ ապահովված կլինի անհատական պաշտպանության միջոցներով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: