Դեկտեմբեր 22, 2024
26294 դիտում

Հենրիխ Մխիթարյանը չգիտի, թե որտեղ կշարունակի կարիերան


Լուսանկարը` AS Roma


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վայելում է կյանքն Ա Սերիայում, թեեւ այն կորոնավիրուսի պատճառով որոշակի ժամանակով դադարեցվել է: Սակայն ֆուտբոլիստը դեռ չգիտի կման Հռոմում, թե՝ ոչ:

«Էմերիի փիլիսոփայությունը տարբերվում է Ֆոնսեկայինից, բայց «Ռոմայում» ինձ առավել լավ եմ զգում, քանի որ իմ ուզած խաղն ենք ցուցադրում»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է The Times-ը:

Նա խոստովանել է, որ Ֆոնսեկայի գլխավորությամբ հիմնականում հարձակվողական են գործում ու փորձում են գնդակը պահել ամբողջ ժամանակ, ինչն իր սրտով է:

«Չեմ կարող ասել, թե որտեղ կշարունակեմ կարիերաս, քանի որ ֆուտբոլը շատ արագ է փոխվում»,- ավելացրել է նա:

Մխիթարյանը խոսել է նաեւ Իտալիայում մեծ տարածում ստացած Covid-19-ից: Ֆուտբոլիստի խոսքով, հեշտ չէ դիմակայել հիվանդությանն, ու այդ ծանր ժամանակներում շատ բան անել չես կարող:

 «Պետք է պարզապես տանը մնալ ու սպասել, թե երբ ամեն ինչ կհանգուցալուծվի: Ես սովորաբար արթնանում եմ, նախաճաշում, ընտանիքիս հետ տարբեր բաներից զրուցում՝ հիվանդությունից, կյանքից, ապագայից ու անցյալից: Երեկոյան էլ փորձում եմ ֆիլմ դիտել ընտանիքիս հետ կամ միայնակ: Բացի այդ էլ թիմը տանը մարզումային ծրագիր ունի, նաեւ դրանով եմ զբաղվում, որ մարզավիճակս պահեմ»,- ավելացրել է Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին