Փետրվար 26, 2026
16863 դիտում

Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչն իսպանացի է


Լուսանկարը` sevillafc.es


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր հրապարակել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը:

Ընտրանին գլխավորելու է իսպանացի մասնագետ Խոակին Կապարոսը: Պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2021 թ. նոյեմբերի 30-ը: 

64-ամյա Կապարոսն աշխատել է մի շարք ակումբներում՝ այդ թվում «Վիլառեալ», «Ատլետիկ», «Դեպորտիվո», «Սեւիլյա»: «Սեւիլյա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է։

Հայաստանի հավաքականն առաջիկայում ունի երկու ընկերական հանդիպում: Մարտի 26-ին կկայանա Ուզբեկստանի դեմ դիմակայությունը, իսկ 30-ին՝ Ղազախստանի:

Մեր ընտրանին