Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը փետրվարի 29-ին Կիպրոսում ընկերական հանդիպում կանցկացնի Կանադայի հավաքականի հետ:
Ինչպես հաղորդել է Sportsnet.ca պարբերականը, այդ մասին հունվարի 17-ին պաշտոնապես հայտնել է Կանադայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Սա կլինի Հայաստանի ու Կանադայի թիմերի առաջին հանդիպումը:
Կանադայի ազգային թիմի մարզիչ Ստեֆեն Հարտն ասել է, «երբ մեզ առաջարկեցին խաղալ Հայաստանի հետ, ես որոշակի ուսումնասիրություն կատարեցի ու տեսա, որ նրանք շատ արդյունավետ հարձակողական ոճի թիմ են եւ իսկապես լավ մրցակից կլինեն մեզ համար»:
Ներկայումս Հայաստանը FIFA-ի վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 46-րդ տեղը, իսկ Կանադան` 72-րդ տեղը:
Կանադայի հավաքականը մասնակցել էր 1986 Մեքսիկայում կայացած Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, կրելով երեք պարտություն ու դուրս չգալով խմբից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: