Փետրվար 26, 2026
4502 դիտում

Ղազարյանը ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի խաղերը


Լուսանկարը` Reuters


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի առաջին մարզումից հետո Գեւորգ Ղազարյանը թեթեւ ցավեր էր զգացել ծնկի հատվածում:

Չնայած դրան, ֆուտբոլիստը մասնակցել է նաեւ նոյեմբերի 12-ի մարզմանը, որից հետո ցավը կրկին զգացնել է տվել, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նախնական հետազոտության արդյունքում պարզ է դարձել, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի ու Իտալիայի դեմ հանդիպումներին:

Մեր ընտրանին