«Ինտեր»-ը մրցաշրջանի ավարտին պատրաստվում է հրաժեշտ տալ մի շարք ֆուտբոլիստների։
Լրատվամիջոցները հղում անելով Gazzetta dello Sport-ին՝ գրում են, որ Ֆրանչեսկո Աչերբին, Մատեո Դարմիանը եւ Ստեֆան դե Վրեյը, հավանաբար, կհեռանան ակումբից։
«Ինտեր»-ը մտադիր է նոր պայմանագիր չառաջարկել նաեւ Հենրիխ Մխիթարյանին, ինչպես վերջին շրջանում ակտիվ խոսվում էր դրա մասին։ Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանից բացի ակումբից հեռանալուն մոտ են նաեւ Էնդի Դիուֆը, Դավիդե Ֆրատեսին, Նիկոլո Բարելան ու նույնիսկ Մարկուս Թյուրամը։ Նրա փոխարեն Կրիստիան Կիվուն տեսնում է երիտասարդ Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոյին։ Նշվում է նաեւ դարպասապահ Յան Սոմերի անունը։
Սպասվում է, որ նոր մեկնարկող մրցաշրջանից առաջ միլանյան թիմը նոր համալրումներ կունենա եւ նորովի կպատրաստվի հաջորդ մրցաշրջանին։




















