Հուլիս 22, 2025
4229 դիտում

«Հոֆենհայմի» հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստն Ադամյանն է


Լուսանկարը` TSG Hoffenheim


«Հոֆենհայմը» ներկայացրել է հոկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստին:

Երկրպագուների քվեարկության արդյունքում այդ տիտղոսին արժանացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը: Նա ստացել է քվեարկողների ձայների 83%-ը:

Անցած ամիս Գերմանիայի առաջնության «Բավարիայի» դեմ խաղում Ադամյանը դուբլ էր ձեւակերպել՝ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

Նա աչքի էր ընկել նաեւ Գերմանիայի գավաթի խաղարկությունում, որտեղ «Հոֆենհայմը» հաղթել էր «Դույսբուրգին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին