Հուլիս 17, 2025
3311 դիտում

Երեկոյի աստղը. Ռոնալդուն պոկերի հեղինակ է դարձել Լիտվայի դեմ խաղում


Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal

Լուսանկարը` Seleções de Portugal


ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում Պորտուգալիայի հավաքականը 5:1 հաշվով առավելության է հասել Լիտվայի նկատմամբ:

Երեկոյի աստղը եղել է «Յուվենթուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Նա դարձել է պոկերի հեղինակ` մրցակցի դարպասը գրավելով 7-րդ, 61-րդ, 65-րդ ու 76-րդ րոպեներին:

Սա պորտուգալացու 8-րդ հեթ-տրիկն էր, նա արդեն 93 գոլ ունի հավաքականի կազմում: Լիտվան 40-րդ հավաքականն էր, որի դարպասը հարձակվողն արդեն գրավել է:

Ռոնալդուին մնում է խփել 16 գոլ, որպեսզի հավասարվի Իրանի հավաքականի հարձակվող Ալի Դաեի ռեկորդին` 109 գոլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին