Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական թիմի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հեռանում է ակումբից:
Նա աշխատանքը շարունակելու է Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ «Սոչիում»:
«Իհարկե, մի քիչ տխուր եմ, քանի որ «Դինամոն» իմ տունն է: Բայց մյուս կողմից էլ կրկին Ռուսաստանում եմ մնում, միշտ էլ պատրաստ եմ հանդիպել ընկերներիս հետ: Կյանքն ինձ նոր հնարավորություն է ընձեռնել փորձել ուժերս: Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում եմ լինելու, վաղուց ենք ծանոթ, միասին խաղացել ենք մոսկովյան ակումբում»,- «Դինոմոյի» պաշտոնական կայքին ասել է Բերեզովսկին:
Նա խոստովանել է, որ կարիերան ավարտելուց հետո միանգամից աշխատանքի անցնելը երիտասարդների հետ շատ հաճելի է եղել: Այդ 1,5 տարին նրա կյանքում անմոռանալի են դարձել, նա ականատես է եղել երիտասարդների աճին ու փորձի ձեռք բերմանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: