Սեպտեմբեր 03, 2025
76 դիտում

Այս տարվա ԱԱ-ում Հայաստանը նոր ատլետ կունենա. Թիմը համալրել է Նինա Ուսուբյանը


Լուսանկարը` անձնական արխիվից


Սեպտեմբերի 13-ին Տոկիոյի Օլիմպիական ստադիոնում կայանալիք Աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայանա 2 ատլետով:

Ուժեղագույնների պայքարին կմասնակցի Երվանդ Մկրտչյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանի խոսքով՝ վազորդը նպատակ ունի 1,5 կմ վազքում թարմացնել անձնական ռեկորդը, որը հիմա 3.38,12 է:

Երկրորդ մասնակիցը կլինի ազգությամբ ռուս Նինան, որը կրում է ամուսնու՝ Մաքսիմ Ուսուբյանի ազգանունը: Նա այս տարի Հայաստանը ներկայացրել է Եվրոպայում առաջին անգամ անցկացված կիսամարաթոնում ու 11-րդ տեղը գրավել: Սան Ֆրանցիսկոյում բնակվող 38-ամյա մարզուհին մարաթոնյան վազորդ է:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ-ը, նա նպատակ ունի մասնակցել 2028 թ. Լոս Անջելեսում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին