Սեպտեմբեր 03, 2025
89 դիտում

YoHealth-ը դարձել է հայկական 5 ֆուտբոլային ակումբի հովանավոր



Հայաստանում 2025/26 ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկի առթիվ YoHealth առողջ ապրելակերպի հավելվածը հայտարարում է Հայաստանի առաջատար 5 ֆուտբոլային ակումբի հետ իր նոր համագործակցության մասին։ 

«Այս համագործակցությամբ YoHealth-ը հավատարիմ է մնում հայկական սպորտին աջակցելու եւ առողջ ապրելակերպը խթանելու իր հանձնառությանը։

Համաձայն նոր համաձայնագրերի՝ YoHealth-ը դառնում է Երեւանի «Արարատ» եւ «Ալաշկերտ», ինչպես նաեւ Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբների տիտղոսային հովանավորը։ Ընկերությունը նաեւ շարունակում է լինել Չարենցավանի «Վան» ակումբի տիտղոսային հովանավորը եւ Երեւանի «Փյունիկ» ակումբի հովանավորը։ Այս քայլը ընդգծում է YoHealth-ի հավատը հայկական ֆուտբոլի ապագայի հանդեպ եւ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական թիմերին` մրցաշրջանում բարձր արդյունքների հասնելու հարցում։

YoHealth-ի եւ ակումբների միջեւ համագործակցությունը պարզ ֆինանսական աջակցությունից ավելին է։ Իր նորարարական հարթակի միջոցով YoHealth-ը նախատեսում է մրցաշրջանի ընթացքում երկրպագուների համար տարբեր անակնկալներ եւ ակցիաներ իրականացնել, այդ թվում՝ խաղարկություններ, մրցույթներ եւ հատուկ նվերներ։ Այս նախաձեռնությունների նպատակն է ֆուտբոլային ակումբների երկրպագուներին ավելի մոտեցնել առողջ ապրելակերպին՝ միաժամանակ բարձրացնելով աջակցությունն իրենց սիրելի թիմերին»,- ասվում է հաղորդագրությունում:

Այս մրցաշրջանում YoHealth-ը կշարունակի նաեւ հանձնել Fastex Պրեմիեր լիգայի ամեն ամսվա լավագույն ֆուտբոլիստի` «YoHealth Ամսվա սիրտ» մրցանակը։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին