Սեպտեմբեր 03, 2025
92 դիտում

Աշխարհի Գավաթի 4-րդ փուլում Հայաստանը 3 հրաձիգ կներկայացնի


Լուսանկարը` Հայաստանի Հրաձգության Ֆեդերացիա


Չինաստանի Նինբո քաղաքում սեպտեմբերի 7-15-ը կայանալու է հրաձգության Աշխարհի Գավաթի խաղարկության չորրորդ փուլը։

Մասնակցելու են 43 երկրի ավելի քան 300 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում ներկայացնելու են Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը եւ հավաքականի նորեկ Արտյոմ Գրիգորյանը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:

Հունիսին Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան զույգը Մյունխենում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում արծաթե մեդալակիր էր դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին