Հունվար 26, 2026
3452 դիտում

Գյուլբուդաղյանց. Հույների նկատմամբ հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց


Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters

Լուսանկարը` Reuters


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աթենքում 2-րդ հաղթանակն է տարել ԵՎՐՈ-2020-ի ընտրական մրցաշարում: Այս անգամ հայ ֆուտբոլիստները 3:2 հաշվով ուժեղ են եղել Հունաստանի թիմից:

Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսել է իր սաների մեծ նվիրվածությունից ու գովել նրանց:

Մեր թիմում Հենրիխ Մխիթարյան ունենք ու կարելի էր սպասել, որ նա բոլորին կառաջնորդի ու նման արդյունք կլինի:

Հաղթանակը մեզ շատ դժվարությամբ տրվեց, տղաներն անչափ մեծ նվիրվածությամբ հանդես եկան, շատ էներգիա ծախսեցին ու կարգապահ ֆուտբոլ խաղացին: Մի քանի անգամ կոնցենտրացիան կորցրին ու մրցակիցը կարողացավ գոլ խփել: Դժվար 3 միավոր վաստակեցինք:

Լուսանկարը` Reuters


Սպասում էինք, որ մեծ ճնշում կլինի 2-րդ խաղակեսում: Առաջինում հույներին սեփական հարկի տակ 0:2 հաշվով հաղթում էինք ու պարզ էր, որ ամեն ինչ կանեն հաշիվը կրճատելու համար: Մերոնք կազմակերպված ու ուշադիր խաղացին եւ չեզոքացրին մրցակցի պահերը: Փառք ու պատիվ տղաներին, որ 3-րդ գոլը խփեցին:

Ամենակարեւոր բաներից մեկը ցանկությունն ու նվիրվածությունն է, երբ դրանք կան, ամեն ինչ էլ ստացվում է:

Շատ շնորհակալություն երկրպագուներին, որ Երեւանում էլ, այստեղ էլ աջակցեցին հավաքականին, ֆուտբոլիստները զգում են այդ ոգեւորությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին