Եվրոպայի առաջնության խմբային փուլի 2-րդ խաղում Հայաստանի հավաքականը 5:4 հաշվով հաղթել է Չեխիային ու արդեն ապահովել մասնակցությունը փլեյ-օֆֆում:
Հանդիպման հաշիվը 2-րդ րոպեին բացել է թիմի ավագ Վլադիմիր Սանոսյանը: Նրա կարծիքով՝ Չեխիայի դեմ հանդիպումը բավական դժվար է ստացվել իրենց համար:
«Հասկանում էինք, որ վերահսկում ենք խաղը, բայց պահի տակ թուլանում էինք, ինչի համար պատժվում էինք: Կվերլուծենք այդ հանդիպումը, որ մյուս խաղերում այլեւս նման սխալներ թույլ չտանք»,- նրա խոսքերը մեջբերում է ՀՖՖ-ն:
Իր գոլը Սանոսյանը նվիրել է կյանքից հեռացած ընկերոջն ու թիմակցին՝ Ալեքս Ֆելիպեին:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: