Հունվար 26, 2026
84 դիտում

«Արարատ-Արմենիա»-ն մրցաշարջանի 2-րդ հատվածին պատրաստվելու է Կիպրոսում


Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia

Լուսանկարը` FC Ararat-Armenia


Հայաստանի ֆուտբոլի առաջնության առաջատար «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարի 2-րդ հատվածին պատրաստվելու է Կիպրոսում:

Մինչ հավաքին մեկնելը գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան անդրադարձել է թիմի մարզավիճակին:

«Անգամ նման դժվար եղանակային պայմանների՝ ուժեղ ձյան, ցրտի եւ արհեստական խոտածածկի գործոնը հաշվի առնելով՝ ֆուտբոլիստների աշխատանքը եղել է  օրինակելի: Նրանք ցուցաբերել են նվիրվածություն, եղել ուշադիր, իսկ այդ ամենը մեզ օգնում է կայանալ որպես թիմ: Կիպրոսում մեր հիմնական խաղացողների հետ հավաքին մասնակցելու համար հրավիրել ենք նաեւ ակումբի 2-րդ թիմից մի քանի երիտասարդ խաղացողների: Հավաքին կլինեն նաեւ մեր նորեկները»,- ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին