Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 3:0 հաշվով տնային հաղթանակից հետո խաղալու է հույների դեմ: Մրցակիցը զիջել է Իտալիայի ընտրանուն, որի հետ հայերը դեռ հանդիպում չեն անցկացրել:
Աթենքում նախախաղային մամուլի ասուլիսին ներկայացել է Գեւորգ Ղազարյանը, որը հանդես է եկել հունական 2 ակումբներում ու լավ ծանոթ է տեղական ֆուտբոլին:
Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ Աթենք, շատ եմ սիրում այս քաղաքն ու կարոտել էի:
Հունաստանի պարտվելն Իտալիային մեզ համար այդքան էլ կարեւոր չէ, ավելի մեծ ուշադրություն կդարձնենք մեր խաղին, գիտենք, որ ուժեղ թիմ ունեն:
Կարծում եմ դեռ շուտ է ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու մասին խոսել, պետք է մի քանի հանդիպում էլ անցկացնել ու նոր ամեն ինչ պարզ կլինի:
Հունաստանի դեմ սովորական հանդիպում է սպասվում, որը մեզ 3 միավոր կարող է տալ: Ուզում ենք լավ արդյունք գրանցել:
Դեռ նոր ակումբիս հետ կապված հստակություն չկա: Մի քանի առաջարկներ ունեմ, բայց քանի որ ժամանակ կա որոշում չեմ կայացրել:




















Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: