Մայիս 06, 2025
3964 դիտում

Շրջանառության մեջ է դրվել Մխիթարյանին նվիրված նամականիշ



Այսօր շրջանառության մեջ է դրվել նամականիշ, որը նվիրված է «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:

Նամականիշի վրա պատկերված է Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Ֆուտբոլիստի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Այն կարժենա 450 դրամ, տպագրվել է Կանադայում՝ 40 հազար տպաքանակով, իսկ դիզայները «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանն է:

Նամականիշը մարել են Մխիթարյանը, Հայաստանի ֆիլիատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը եւ «ՀայՓոստի» նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին