Լոնդոնի «Արսենալը» հաղորդագրություն է տարածել ու քննադատության ենթարկել ՈւԵՖԱ-ի այն որոշումը, ըստ որի, Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կայանալու է Բաքվում:
«Իհարկե, բոլորս «Արսենալում» ուրախ ենք, որ դուրս ենք եկել եզրափակիչ ու անհամբեր սպասում ենք մայիսի 29-ի «Չելսիի» դեմ հանդիպմանը: Ամեն դեպքում, մենք հիասթափված ենք այն փաստից, որ տրանսպորտի սահմանափակ լինելու պատճառով ՈւԵՖԱ-ն մեզ տրամադրել է 6000 տոմս, այն դեպքում, երբ ստադիոնը տեղավորում է 60 հազար հանդիսական: Ժամանակը ցույց կտա, կկարողանա՞ն մեր 6000 երկրպագուները ներկա լինել խաղին, հաշվի առնելով, թե ինչքան դժվար ճամփորդություն է նրանց սպասվելու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ակումբը երկրպագուներից բազմաթիվ դժգոհություններ է ստացել այդ կապակցությամբ. «Կցանկանայինք իմանալ, թե ինչ սկզբունքներ է հաշվի առնում ՈւԵՖԱ-ն, երբ ընտրում է եզրափակիչ հանդիպումների անցկացմանը վայրը: Կոչ ենք անում կառույցին, որպեսզի հետագայում նկատի ունենա երկրպագուների կարծիքը, քանի որ այս մրցաշրջանում տեղի ունեցածն այլեւս չպետք է կրկնվի»:
«Արսենալն» ՈւԵՖԱ-ից նաեւ անվտանգության երաշխիքներ է սպասում Հենրիխ Մխիթարյանի համար: Նրա մասնակցությունն առաջիկա եզրափակչին դեռ հարցականի տակ է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: