Ապրիլ 29, 2025
3915 դիտում

Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դորտմունդի «Բորուսիա»


Լուսանկարը` manutd.com


Լոնդոնի «Արսենալն» ամռանը պատրաստվում է վաճառել Հենրիխ Մխիթարյանին ու Մեսութ Օզիլին, որպեսզի կարողանա 5 նոր ֆուտբոլիստ ձեռք բերել: Այդ մասին հայտնում է goal.com-ը:

Մխիթարյանն ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստներից է, շաբաթական նա վաստակում է 180 հազ. ֆունտ ստերլինգ: 

Դրան զուգահեռ տեղեկություններ են հայտնվել, որ հայ կիսապաշտպանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ Դորտմունդի «Բորուսիա»:

Իտալական TuttoMarcatoWеb-ը հայտնում է, որ Մխիթարյանն ու իր գործակալ Մինո Ռայոկան մանրամասն քննարկում են գործարքի պայմանները:

Մխիթարյանը Գերմանիայում հանդես է եկել 2013-2016 թվականներին ու 90 հանդիպումներում 23 գոլի հեղինակ դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին