Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ խաղում երկու գնդակ ուղարկեց Իռլանդիայի դարպասը՝ սեփականն ընդունելով մեկը։
Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նշել է, որ իր սաները պայքարել ու կռիվ են տվել ինչեւ վերջ։
«Մեր ծրագիրը հաղթելն էր։ Հնարավոր չէ ամեն պահն իրագործել եւ ամեն դեպքում գոհ եմ, քանի որ կարեւորը ունենք հաղթանակ։
Պարտությունից հետո ես այդքան էլ տխուր չէի ինձ ցույց տալիս, ինչը շատերի քննադատությանն արժանացավ։ Իրականում ես շատ եմ տխրել ու չեմ կարողացել նույնիսկ քնել։ Պարզապես ես եմ գլխավոր մարզիչը, ես եմ ոգի տալիս տղաներին եւ չեմ կարող կոտրվել ու իմ թիմի առջեւ այդպիսի տեսք ունենալ։
Ես հանդերձարանում ասել եմ, որ մեր ազգը հաղթանակների կարիք ունի, եկեք տաք դրանք։
Չեմ ուզում շատ ուռճացնել այս հաղթանակը։ Հետագայում լինելու են դժվար խաղեր ու դժվար է լինելու կայունությունը պահել։ Ես ոչ մի անգամ չեմ թուլանում, ինչը թույլ չեմ տալիս նաեւ իմ թիմին։ Ես հավատում եմ, որ երկար ու շատ աշխատանքը կբերի մեզ կայունության։ Պետք է աստիճանաբար առաջ շարժվենք»։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: