Ռոբերտ Հովհաննիսյանը եւ Շանթ Սարգսյանը «Գրանդ Սվիս» մրցաշարի 5-րդ տուրից հետո 3-ական միավոր են վաստակել։
Հովհաննիսյանը ոչ-ոքի է խաղացել Յորդեն Վան Ֆորեստի հետ, իսկ Սարգսյանը՝ Լեւոն Արոնյանի։ Մրցակցի հետ միավորները կիսել են նաեւ Գաբրիել Սարգսյանը եւ Արամ Հակոբյանը։ Հայերից միակ հաղթանակը տարել է Հայկ Մարտիրոսյանը, որն ուժեղ է եղել Դենիս Վագներից։ Տղամարդկանց մրցաշարի առաջատարը 4,5 միավորով իրանցի Պարհամ Մաղսուդլուն է։
Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը 2,5 միավոր ունի, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 1,5։ 4 մասնակիցներ 4-ական միավորով կիսում են առաջատարի դիրքերը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: