«Արսենալը» տպավորիչ ու գեղեցիկ հաղթանակով է սկսել Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակիչը: Առաջին խաղում «Էմիրեյթսում» անգլիական թիմը 3:1 հաշվով ուժեղ է եղել «Վալենսիայից»:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն ամբողջ հանդիպմանը չի մասնակցել, փոխարինման է մտել 75-րդ րոպեին:
Հաղթանակից հետո նա Facebook-ի իր էջում այսպիսի գրառում է կատարել. «Առաջին խաղում հաղթեցինք ու ավելի մոտեցանք Եվրոպայի Լիգայի եզրափակչին: Շնորհակալություն մեր երկրպագուներին, որ աջակցեցին»:
Եթե «Արսենալը» դուրս գա եզրափակիչ, Մխիթարյանը 2-րդ անգամ կկարողանա պայքարել հաղթողի կոչման համար: 2017-ին նա խաղացել է ՄՅՈւ-ի հետ ԵԼ-ի եզրափակչում, գոլի հեղինակ դարձել ու հաղթող հռչակվել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: