Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Կոսովոյից (2:5) հաշվով կրած պարտության հաջորդ օրն ուղեւորվել է Չեռնոգորիա, որի ընտրանու հետ հունիսի 9-ին եւս մեկ ընկերական հանդիպում է ունենալու։
Այսօր առավոտյան հավաքականի ֆուտբոլիստները հասցրել են Պրիշտինայում վերականգնողական մարզում անցկացնել, ապա այնտեղից մեկնել են Պոդգորիցա, թռիչքը շատ կարճ ու արագ է անցել, քանի որ այդ երկրները հարեւաններ են։
Ուղեւորության ընթացքում շնորհավորանքներ է ստացել երեկվա հանդիպման գեղեցիկ գոլերից մեկի հեղինակը՝ Էդուարդ Սպերցյանը, որն այսօր նշում է 25-ամյակը։
Թեեւ հավաքականը հանգրվանել է Պոդգորիցայում, սակայն հանդիպումը տեղի է ունենալու մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Նիկշիչ քաղաքում։
Վաղը հավաքականը բաց մարզում է ունենալու Տուզի փոքրիկ քաղաքում, իսկ հանդիպումը կայանալու է մեկ օր անց եւ մեկնարկելու է Երեւանի ժամանակով 22:00-ին։
Հայաստանի ու Չեռնոգորիայի հավաքականները միմյանց դեմ խաղացել են 3 անգամ, երկու հանդիպում ավարտվել է հայ ֆուտբոլիստների հաղթանակով, մեկը՝ մակեդոնացիների։
Երկու հանդիպումների դեպքում 5-ական գնդակ է գրանցվել՝ Երեւանում Հայաստանի հավաքականը հաղթել է 3:2 հաշվով, իսկ հյուրընկալվելիս զիջել 1:4:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: