Ապրիլ 29, 2024
4519 դիտում

Հայաստանի լրագրողների հավաքականը Եգիպտոսի մրցաշարի առաջատարն է


Լուսանկարը` Դավիթ Ալավերդյանի


Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականն Եգիպտոսի Հուրգադա քաղաքում ընթացող ավանդական միջազգային մրցաշարում շատ հաջող է մեկնարկել:

Մրցումային առաջին օրը լրագրողները 4 հանդիպում են անցկացրել ու 3-ում հաղթել: Հայաստանի հավաքականը 5:2 հաշվով առավելության է հասել Գերմանիայի նկատմամբ, ապա նույն 3:0 հաշիվներով ոչ մի շանս չտվել Բելառուսի ու Ուկրաինայի թիմերին:

 

Միակ ոչ-ոքի արդյունքը նրանք գրանցել են Եգիպտոսի Տուրիզմի գործակալության թիմի հետ: Այս պահին հայկական թիմն ընթանում է առաջին հորիզոնականում: Այսօր լրագրողները մրցելու են Սուդանի եւ Եգիպտոսի հետ:

 

Հայաստանի լրագրողների թիմն ունի միջազգային մրցաշարերի մասնակցության մեծ փորձ։ 3 անգամ այն բրոնզե մեդալակիր է դարձել Լիտվայում միջազգային մրցաշարում, իսկ 2018-ին Երեւանում կայացած մրցաշարում գրավել է երկրորդ տեղը։ Թիմում ընդգրկված են հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։

 

Եգիպտոսի միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցությանն աջակցել են «ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ» ընկերությունը (Air Cairo ավիաընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) եւ «TotoGaming» բուքմեյքերական ընկերությունը։

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին