«Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւը խոստովանել է, որ Հայաստանում ամենից շատ հավանում է մարդկանց, որոնք բաց են, ինտելիգենտ ու կրթված, իսկ մշակույթն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն իտալացիների պես է:
Նա խոսել է «Փյունիկի» հետ նախորդ տարի Եվրոպայի Լիգայում գրանցած արդյունքի մասին:
«Ակումբի բոլոր աշխատակիցների շնորհիվ էր այդ ամենը՝ մերսողից մինչեւ ավտոբուսի վարորդն ու ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը, որի հետ միանգամից լավ հարաբերություններ հաստատեցինք: Նա հայկական ֆուտբոլի համար շատ բան է անում»,- sport24.ru-ին ասել է մարզիչը:
Տալալաեւն ուրախ է, որ Հայաստանի առաջնությունում իր թիմը 2-րդ տեղում է ընթանում, ֆուտբոլիստներն առաջընթաց են արձանագրում, հոգեբանորեն ճիշտ տրամադրվում ու կարգապահ դառնում:
Տալալաեւը նաեւ անդրադարձել է առաջնությունում լեգիոներների թվի սահմանափակում մտցենելու պահանջներին. «Արհեստական սահմանափակում մտցնելու դեպքում առաջնության մակարդակը կընկնի: Այն բանի շնորհիվ, որ լեգինոերներ են եկել, տեղացի ֆուտբոլիստներն էլ ավելի պահանջկոտ են դարձել, որ հիմնական կազմում ընդգրկվեն ու մրցունակ լինեն: Սահմանափակում մտցնելիս պետք է խելամիտ գործել: Տղաներ, նախ մի զիջեք Ջիբրալթարին, նոր խոսեք սահմանափակման մասին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: