«Մանչեսթեր Յունայթեդի» դեմ դիմակայությունը Հենրիխ Մխիթարյանը բաց էր թողել թեթեւ վնասվածքի պատճառով:
Ինչպես հայտնել է «Արսենալի» պաշտոնական կայքը, հայ ֆուտբոլիստը մեջքի հետ կապված խնդիր է ունեցել: Նրա թիմն Անգլիայի առաջնությունում ՄՅՈւ-ին հաղթել էր 2:0 հաշվով ու 60 միավորով բարձրացել 4-րդ հորիզոնական:
Հաջորդ խաղն Ունայ Էմերիի թիմն անցկացնելու է Եվրոպայի լիգայի շրջանակներում, մրցակիցը ֆրանսիական «Ռենն» է: Նշվում է, որ Մխիթարյանը կմասնակցի այդ խաղին:




















