Դուբլինում կայացած Գործադիր կոմիտեի նիստի ժամանակ Ո6ԵՖԱ-ն հայտարարել է 2021-24 թթ. ակումբային 3-րդ մրցաշարի ստեղծման մասին:
Նոր մրցաշարը՝ UEL2-ը ձեւաչափով նման է լինելու Չեմպիոնների ու Եվրոպայի Լիգաներին: Խմբային փուլում 32 թիմեր են հանդես գալու: Այն ունենալու է 1/8 ու 1/4 եզրափակիչներ, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ:
1/8 եզրափակչից առաջ կայանալու է փլեյ-օֆֆի լրացուցիչ փուլ, որում խաղալու են UEL2-ի մրցաշարում խմբում 2-րդ ու Եվրոպայի Լիգայի խմբերում 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերը:
Նոր մրցաշարի շրջանակներում նախատեսվում է 15 օրերի ընթացքում անցկացնել 141 հանդիպում: Հաղթող թիմը Եվրոպայի Լիգայի ուղեգիր է նվաճելու:
Խաղերը կայանալու են հինգշաբթի օրերին: UEL2-ի շնորհիվ եվրագավաթներին 26-ի փոխարեն մասնակվելու են ամենաքիչը 34 ասոցիացիաներ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: