Օգոստոս 03, 2025
722 դիտում

Ոսկանյան. Մ-19 տ. թիմը պետք է խաղային պրակտիկա ունենա


Լուսանկարը` ffa.am


Հայաստանի մինչեւ 19 հավաքականների ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը խոսել է Գերմանիայի, Պորտուգալիայի ու Հոլանդիայի ընտրանիների հետ ընկերական մրցաշարից: Հայ ֆուտբոլիստները պարտվել են բոլոր հանդիպումներում:

«Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր 3 խաղերում հորդորում էինք տղաներին, որ ինչքան կարող են ֆուտբոլ խաղան: Պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մերոնք, նրանք նույնիսկ Առաջին խմբի մրցաշարում չեն հանդես գալիս: 4 դարպասապահ էինք հրավիրել, որոնցից ոչ մեկն էլ իրենց թիմերում չի խաղում»,- ասել է Ոսկանյանը:

Մարզչի խոսքով, բոլոր դիրքերում էլ խնդիրներ են եղել, բայց փորձել են դիմակայել նման ուժեղ հավաքականներին, թեեւ ֆիզիկապես շատ են զիջել: Հիմնական պատճառ համարում է այն է, որ ֆուտբոլիստները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում եւ չեն կարողանում որակները բարելավել:

«Հասկացանք, որ նման հզոր հավաքականների դեմ պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան: Նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու ինչու չէ ֆիզիկական վիճակը բարելավեն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին