Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Դեւիդ Բեքհեմը ցանկանում է իր ակումբի ղեկին տեսնել Զինեդին Զիդանին:
The Mirror-ի տեղեկություններով, Բեքհեմն արդեն բանակցություններ է վարել Զիդանի հետ: Նրա ակումբը՝ «Ինտեր Մայամին» ԱՄՆ-ի ֆուտբոլային Լիգայում ելույթները սկսելու է 2020 թվականից:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ Զիդանը կարող է գլխավորել ՄՅՈՒ-ն, որի ղեկին հիմա Ժոզե Մոուրինյոն է:
Զիդանի վերջին ակումբը Մադրիդի «Ռեալն» է եղել, որի հետ նա 3 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգայում, ընդհանուր առմամբ թիմը 9 գավաթի է տիրացել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: