Ապրիլ 25, 2024
4111 դիտում

Մխիթարյան. «Արսենալը» պետք է Չեմպիոնների Լիգայում խաղա


Լուսանկարը` Arsenal.com

Լուսանկարը` Arsenal.com

Լուսանկարը` Arsenal.com


Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր աշխատասիրության, «Արսենալին» Չեմպիոնների Լիգա վերադարձնելու ու մարզիչների մասին:

«Ամեն օր, ամեն ժամ ու րոպե անում են հնարավորը, որ ավելի ուժեղ դառնամ: Ես միշտ երազանքներ եւ ամբիցիաներն եմ ունեցել ու ցանկացել հետեւել դրանց: Միշտ ցանկացաել եմ իրագործել դրանք, քանի որ կարեւոր են եղել իմ ու ընտանիքիս համար: Շատ եմ աշխատել, նույնիկս հանգստյան օրեր չեմ ունեցել: Անգամ եթե որեւէ բանում ուժեղ եմ, ավելի շատ եմ փորձել լավացնել այդ որակները»,-«Արսենալի» պաշտոնական կայքին ասել է հայ կիսապաշտպանը:

 

Մխիթարյանը նշել է, որ հաճելի է լինել մեծ պատմություն ունեցող «Արսենալի» մի մասը. «Ուրախ եմ, որ աշխատել եմ Արսեն Վենգերի պես մարզչի հետ, հիմա էլ Ունայ Էմերին է մեր մարզիչը: Գնահատում եմ մարդկանց, որոնք ցանկանում են ու օգնում, որ ակումբը ավելիին հասնի, քանի որ «Արսենալը» պետք է Չեմպիոնների Լիգայում խաղա ու Անգլիայում գավաթների համար պայքարի: Մենք փորձում ենք վերադարձնել ակումբի մակարդակը»,- ավելացրել է Մխիթարյանը:

 

Երեկ ֆուտբոլիստը թիմակիցների հետ առաջին մարզումն է անցկացրել Ազգերի Լիգայում Հայաստանի հավաքականի կազմում 2 հանդիպման մասնակցելուց հետո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին