Հենրիխ Մխիթարյանն անհամբերությամբ է սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին, մանավանդ, որ իրենք նախկին թիմակիցներով Պիեր Էմերիկ-Օբամեյանգի ու Սոկրատիս Պապաստատոպուլոսի հետ վերամիավորվելու են «Արսենալում»:
Կիսապաշտպանը խոստովանել է, որ այդ տեղափոխություններում իր դերակատարումն է ունեցել ու հաղորդագրություններ է ուղարկել նրանց, երբ իմացել է հնարավոր տրանսֆերների մասին: Ինչպես նաեւ ընդգծել է, որ միշտ շփվում է «Բորուսիայի», ՄՅՈւ-ի ու «Շախտյորի» իր նախկին խաղընկերների հետ:
«Միշտ հաճելի է խաղալ հին թիմակիցների հետ: Անհամբերությամբ ենք սպասում խաղերին ու մեր լավագույն որակներն ենք ցուցադրելու, որպեսզի օգնենք «Արսենալին» Պրեմիեր Լիգայում քառյակի մեջ լինել: Ակումբի ու ինձ համար լավ մրցաշրջան է լինելու»,- Մխիթարյանի խոսքերը մեջբերում է mirror.co.uk-ը:
Նա անդրադարձել է նաեւ «Արսենալի» նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին: Մխիթարյանը խոստովանել է, որ չգիտի, թե մարզիչն ինչ է պատրաստվում փոխել թիմում.
«Ֆուտբոլում ամեն ինչ արագ է փոխվում ու չգիտենք, թե վաղն ինչ կարող է պատահել: Բայց երբ եկա այս ակումբ, զգացի, որ իր ջերմությամբ այն իսկապես տարբերվում է, ընտանիքի է նման, որտեղ բոլորը հոգ են տանում քո մասին»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: