10716 դիտում

Ջորկաեֆ. Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Յուրի Ջորկաեֆին, որը Երեւանում մասնակցել է Լեգենդների խաղին ու գոլի հեղինակ դարձել:

Ջորկաեֆն ասել է, որ իր համար ամեն անգամ կարեւոր է լինել Հայաստանում, քանի որ իր արյունը հայկական է: 

«Այն, ինչ Դուք արեցիք վերջերս հրաշալի էր, Դուք ոգեշնչեցիք շատ հայերի, բերեցիք հույս, որը նախկինում գոյություն չուներ։ Սա արմատապես այլ բան է, որովհետեւ հնարավորություն կա ինչ-որ բան անելու ճիշտ ձեւով, դրա համար ես ցանկանում եմ հարցնել, թե ինչով կարող եմ օգտակար լինել երկրի համար։ Ես էլ ուզում եմ իմ քայլն անել։ Իմ հիմնադրամը պատրաստ է նոր ծրագրեր սկսել Հայաստանում»,- ասել է Ֆուտբոլիստը:

Նա նաեւ ավելացրել է, որ աշխատում է ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ եւ այդ հարթությունում էլ պատրաստ է օգտակար լինել Հայաստանին։

«Գիտեք, որ բոլոր հայերը շատ հպարտ են Ձեզնով: Ուրախ եմ, որ Հայաստանում եք եւ հուսով եմ, որ Ձեր կապը Հայաստանի հետ կլինի շարունակական, կկարողանանք համագործակցել: Կաջակցեք Հայաստանի ֆուտբոլին, ենթակառուցվածքների զարգացմանը եւ նոր սենդին կներշնչեք սկսել ֆուտբոլիստի կարիերա»,- ասել է Փաշինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին