ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների Լիգայի նոր բրենդը, որի կենտրոնում միավորված աստղեր են, այն վերցվել է մրցաշարի «աստղային գնդակից»:
«Նոր կոնցեպցիան ամրապնդում է բրենդի հիմնական արժեքները, որոնցով աչքի է ընկնում մրցաշարն ու միաժամանակ ընդգծում ֆուտբոլում նրա առաջատար դերը: Չեմպիոնների Լիգան աճել է ու դարձել զվարճանքի բաղկացուցիչ մասերից մեկը, այն այլեւս միայն սպորտային մրցաշար չէ»,- նշված է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
ՉԼ-ի հիմնական կապույտ գույնը համալրվել է այլ երանգներով՝ մանուշակագույնով ու կապտականաչով:
ՈւԵՖԱ-ի մարքեթինգի տնօրեն Գի-Լորան Էփսթեյնն ասել է, որ ՉԼ-ն աշխարհում ամենաճանաչելի, սպորտային ու ժամանցային բրենդն է. «Նրա թարմացումը առավելագույնի կհասցնի երկրպագուների ու գործընկերների հետ հաղորդակցությունը նոր տեխնոլոգիաների ու հարթակների շնորհիվ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: