Մի քանի օրից Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Զագրեբում մեկնարկելու է Աշխարհի առաջնությունում:
Թիմը մասնակցելու է 5 ըմբիշով․ ելույթ են ունենալու Արսեն Հարությունյանը (57 կգ), Մանվել Խնձրցյանը (61 կգ), Վազգեն Թեւանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ) եւ Հրայր Ալիխանյանը (74 կգ):
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ առաջնության մասնակիցները լավ մարզավիճակում են գտնվում ու վնասվածքներ չունեն:
«Տարբեր հավաքներ ենք ունեցել, այդ թվում՝ Վրաստանում միջազգային: Մեր տրամադրության տակ երիտասարդ ըմբիշներ էլ ունենք, բայց նպատակահարմար գտանք, որ նրանց մեկ ամսից մասնակցեն Մ-23 տ. Աշխարհի առաջնությանը»,- նշել է Կուրղինյանը:
Մարզիչը հավաքականում ընդգրկել է փորձառու ըմբիշների եւ ակնկալում է, որ սպասվող բարդ ստուգատեսում նրանք բարձր որակի գոտեմարտեր կանցկացնեն: Վերջին ամիսների ընթացքում փորձել են լավացնել մարզիկների մասնագիտական որակները եւ շտկել տեխնիկատակտիկական թերությունները. «Սպասելիքներն արդեն գորգը ցույց կտա, ես տղաներից լավ գոտեմարտեր եմ ակնկալում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: